«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունից հետո կառավարական կաբնիետում միանգամից երկու հրաժարական եղավ. նախ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այնուհետև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարեցին, որ հրաժարականի դիմում են գրել: Գրել էինք, որ թե՛ նախարարի, թե՛ փոխվարչապետի (վերջինս նաև Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) հրաժարական ներկայացնելն ուղիղ կապված է ԲՊՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերընտրվելու հետ, քանի որ իշխող քաղաքական թիմն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը հրահանգած են եղել, հետևաբար նաև ակնկալել են, որ իրենց ցանկալի թեկնածուն՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պետք է ռեկտոր ընտրվի: Տեղեկացանք, որ ռեկտորի ընտրությունների ժամանակ նիստը վարող փոխվարչապետ Մաթևոսյանը խիստ լոյալություն է ապահովել: Անընդհատ շեշտել է, որ պետք է արդար ու անկողմնակալ ընտրություն կազմակերպել: Կարճ ասած, տպավորություն է ստեղծել, որ ինքը որևէ մեկի կողմից չէ: «Բավական հետաքրքիր է հոգաբարձուների խորհրդի անդամ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի քվեարկությունը: Այն, իհարկե, գաղտնի է եղել, ու որևէ մեկը հաստատ չի կարող ասել՝ ինչպես եւ ում օգտին է քվեարկել տիկին փոխնախարարը, բայց չի բացառվում, որ Հարությունյանի թեկնածությանը Անդրեասյանը նույնպես կարող էր կողմ քվեարկել, որպեսզի ներիշխանական ինտրիգներ հյուսվեն, ու ինքը վերջապես կարողանա զբաղեցնել նախարարի աթոռը: Իհարկե, իր քվեարկության մասին միայն ինքը գիտի, բայց այս սցենարը նույնպես բացառել չի կարելի, քանի որ բուհում ներքին խոսակցություններն այնպիսին են եղել, որ ձայներն, ըստ երեւույթին, հավասար՝ 10/10 հարաբերակցությամբ կբաշխվեն, ու հարցը փակուղի կմտնի: Բայց, փաստորեն, 12/8 հարաբերակցությամբ Հարությունյանը վերընտրվել է»,- ասաց՝ բուհին մոտ կանգնած աղբյուրը»: |
Ինչո՞ւ հեռացավ Համբարձում Մաթևոսյանը. վրիպումները չեն ներվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet