▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո չի այցելում Արցախ. Մակունցի մեկնաբանությունը

Այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունն արգելք կամ խնդիր ունի Արցախ այցելելու հարցում, պատասխանել է․

«Պնդումը, թե իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո Արցախ չեն այցելում, իրականությանը չի համապատասխանում: Մեր պատգամավորներն այցելու են Արցախ: Դուք գիտեք, որ օրինակ մեր պատգամավորներից Նազելի Բաղդասարյանն ակվիտորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով և իրենք պարբերաբար այցելում են»,- տեղեկացրել է Մակունցը:

Ինչ վերաբերում է քաղաքական վերնախավին, Մակունցն ասել է, որ պետք է իրենց հետ կապ հաստատել ու հարցնել, ինքը կարող է խմբակցության մասին խոսել.

«Իրենց այցելությունների ժամանակացույցից ես տեղյակ չեմ»,- նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее