Լևոն Զուրաբյանն, այսօր ԱԺ-ում խոսելով Մաշտոցի պողոտայում ցույցի ընթացքում ձերբակալված անձանց մասին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսնել Շանթ Հարությունյանին:
«Ցանկանում եմ հասկանալ ԱԺ-ի նախագահը ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել, որ ապահովի պատգամավորական գործունեության սահմանադրական իրավունքները»:
Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ճիշտ է, պատգամավորի հարցը օրակարգի հետ կապ ունի, սակայն պետք է ամեն ինչ անել, որ օրենքը պահպանվի.
«Ես կփորձեմ գերատեսչություններից ճշտել, թե ինչու թույլ չեն տվել հանդիպել: Այն օրենքով թույլատրվում է»,-ասաց ԱԺ նախագահը: