▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ պետք է աշխարհով մեկ ընկնենք փող հավաքելու, որ զինվորի համար հեռադիտակ գնենք

Երեկ Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը. կողմ քվեարկեց 88, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 14 պատգամավոր:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին հետաքրքրում է, թե ինչպես էին  մտածել ու ի՞նչ էին նախատեսել բանակի ապահովության համար.

«Զարմանքով կարդում եմ դրսի հոդվածագրերին, որոնք որ մեզ մատնանշում են, թե որտեղից կարելի էր ռեսուրսներ  վերցնել՝  համապատասխան զենք ու զրահ ունենալու համար:

Այսօրվա դրությամբ, եթե անգամ բյուջեի կատարողականը լավն էր, ապա դեֆիցիտն ահռելի էր, և այն փակելու ևս մի քանի անգամ գնացին վարկեր վերցրեցին: Այսինքն,  վարկերը վերցնում են ոչ թե գործի մեջ դնելու, այլ պարտքերը փակելու համար: Կարելի է ասել, որ չկա տնտեսական քաղաքականություն:  Ինչու՞ պետք է աշխարհով մեկ ընկնենք փող հավաքելու, որ զինվորի համար հեռադիտակ գնենք»,-բարձրաձայնեց Արամ Սարգսյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее