▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ պետք է ՀՅԴ-ի նման կուսակցությունը համագործակցի իշխանության հետ

ՀՅԴ-ն առաջիկայում կորոշի ՀՀԿ-ի հետ կոլաիցիա կազմելու հարցը:  Ավելին՝ համաձայն մամուլում շրջանառվող  լուրերի՝  ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների շրջանակներում քննարկվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը, ՀՅԴ-ն կարող է ստանալ նաև աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, և ևս մի նախարարական պորտֆել:

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ Դաշնակցության նման կուսակցությունն անկախ քննադատություններից,  զուտ համահայկական շահերից ելնելով,  պետք է համագործակցի իշխանության հետ.

«ՀՅԴ-ն մեր սովորական քաղաքական կուսակցություններից չէ:  Այն համահայկական կառույց է և նկատի ունենալով իրավիճակը, որն այսօր ձևավորվել է աշխարհում, մեր տարածաշրջանում և Հայաստանի շուրջ, կարծում եմ, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն անհրաժեշտ է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ռուբեն Հակոբյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее