▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ սրան չպետք է տալ և ոչ մի քվե․․․Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։
Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է։
«Չկա Հայաստան առանց Փաշինյան»... Լո՞ւրջ։
Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները՝ Ստալինից մինչև Հյուսիսային Կորեա։ Երբ պետությունը նույնացվում է մեկ մարդու հետ, դա նշանակում է միայն մեկ բան՝ դուք, որպես քաղաքացի, այլևս գոյություն չունեք։
Ինչո՞ւ սրան չպետք է տալ և ոչ մի քվե.
• Սա վիրավորանք է ցանկացածի ինտելեկտին. Ձեզ փորձում են համոզել, որ մեր ազգը, հազարամյա պատմությունն ու մեր պետականությունը կախված են մեկ անհատի քմահաճույքից։
• Սա ազատության վերջն է. Ժողովրդավարությունը նշանակում է իշխանության փոփոխություն։ Իսկ այս լոզունգը բացահայտ հայտարարում է՝ «Ես մնալու եմ հավերժ, որովհետև առանց ինձ դուք ոչինչ եք»։
• Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը։ Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է, իսկ կույր հնազանդությունը՝ խրախուսանք։
Եթե այսօր թույլ տաք, որ ձեր ուղեղները լվանան «անփոխարինելիության» այս թույնով, վաղը սթափվելու եք մի երկրում, որտեղ ձեր ձայնը, ձեր երազանքներն ու ձեր իրավունքները ոչինչ չարժեն առաջնորդի լուսանկարի համեմատ։
Մերժե՛ք անձի պաշտամունքը։ Մերժե՛ք բռնապետության սիմվոլները»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее