Դիտեք նաև՝
Հաղորդավար Արտակ Վարդանյանն այժմ թեև չի երևում հեռուստաեթերում, սակայն շարունակում է աշխատել: Հաղորդավարն այժմ համագործակցում է «Ինտերնյուս»-ի հետ, մասնավոր միջոցառումներ է վարում, մասնագիտական տարբեր դասընթացներ է անցնում եվրոպական տարբեր երկրներում: Ինչպես ինքն է ասում` եթերից դուրս շրջանն իր համար մասնագիտական աճի, միաժամանակ «վերականգնողական» շրջան է: Այս մասին գրում է esyes.am-ը: Տարեվերջին Արտակն անկեղծորեն մի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես նշել է. «Եկել է հարձակվելու ժամանակը` գալիս է սև Օձի տարին` իմ տարին Ինչ է ասում հորոսկոպը Ջրային սև Օձը խորհրդանշում է խելացիություն, խելամտություն, կամք և եռանդ: Այս վտանգավոր սողունը մարդկանց վախ է ներշնչում: Նա սողում է շատ արագ և կայծակի ուժգնությամբ: Նետվում է զոհի վրա` վայրկյանական ոչնչացնելով իր թույնով: Սակայն դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ օձին ձեռք են տալիս` ներխուժելով իր սեփական տարածք»:
Արտակը դժգոհ է հատկապես 2012-ի` Վիշապի տարվա երկրորդ կեսից. «Այո, տարվա երկրորդ կեսն այնքան էլ հաջող չէր, սակայն դրական ազդեցություններ եղան»:
Esyes.am-ի այն հարցին` արդյոք 2012-ի երկրորդ կեսը անհաջող էր այն պատճառով, որ նա դուրս եկավ եթերից, Արտակը պատասխանեց. «Դա ինձ համար նշանակություն չունի: Անկախ այն բանից` այժմ երևում եմ հեռուստատեսությամբ, թե` ոչ, ինձ շարունակում են հիշել, նամակներ գրել ու տարբեր միջոցառումների հրավիրել»:
Այս ամենից զատ` Արտակը մեծ ոգևորությամբ է սպասում իր` Օձի տարվան, որին շատ քիչ ժամանակ մնաց «Ուզում եմ` սև Օձի տարում դանդաղ սողանք ու կայծակի արագությամբ առաջ ընթանանք»,- ասաց Արտակը: Հաղորդավարը մշակած երկու-երեք նախագիծ ունի, որոնցից մեկը դարձյալ հեռուստատեսության հետ է կապված: Սակայն դրանցից որին ականատես կլինենք, կիմանանք միայն Օձի տարում, որովհետև Արտակը դեռ լռում է:
Հաղորդավարը թեև չի հավատում աստղագուշական տեսություններին, սակայն որոշ համընկնումներ ինքն էլ է նկատում: Իսկ 2013-ից` իր հովանավորյալ Օձից, նա չորս բան է ուզում. առաջին` գործնական հաջողություններ, երկրորդ` խաղաղ և իմաստուն տարի լինի, երրորդ` «առողջ» տարի` առանց բնական աղետների, չորրորդ` մարդկանց մի քիչ իմաստուն խելք: