▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ են տարբերվում 1996-ի և 2013-ի ընտրությունները

Նախագահի ընտրությունների վերաբերյալ այսօր իր կարծիքն է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով այս ընտրությունները դժվար է համեմատել 1996-ի ընտրությունների հետ (1996-ին Վազգեն Մանուկյանը նախագահի թեկնածու էր), քանի որ, ըստ նրա, այդ տարիներին այն, ինչ տեղի էր ունեցել ընտրությունների ժամանակ, կարելի է ասել` ապացուցված էր թղթերով. մոտավորապես 65 տոկոս ձայն ընդդիմությունն էր հավաքել, իսկ 35 տոկոս` իշխանությունը:

Այս տարիներին շատ բան է փոխվել նաև ժողովրդի գիտակցության մեջ. 1998թ-ին ժողովուրդը համոզված էր, որ կարող է անել այն, ինչ կամենա, սակայն աստիճանաբար ժողովրդի հետ հաշվի չնստեցին, մարդիկ կորցրեցին իրենց հավատն ու համոզմունքը, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել: Ի վերջո 1998-ին կարևոր էր նաև ժողովրդի տրամադրությունը. Արցախյան շարժում, պայքար… Հայաստանը լեփ-լեցուն էր հեղափոխական տրամադրություններ ունեցող մարդկանցով, իսկ այս անգամ հենց սկզբից ժողովուրդը մի տեսակ անտարբեր էր ընտրությունների նկատմամբ. վստահ է Վազգեն Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը նաև առաջարկում է, որ հաջորդ ընտրությունների համար արդեն պետք է փոփոխություն անել և քվեաթերթիկի վրա ավելացնել «բոլորին դեմ» տողը: Իսկ այն հարցին, թե արդյոք այդ դեպքում կարո՞ղ էր հաղթել «բոլորին դեմ»-ը, նա պատասխանեց. «Դա էլ է տարբերակ»:

Անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր զարգացումներին` Հանրային խորհրդի նախագահն ասաց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարի, թե  իսկապես տեղի են ունեցել կեղծիքներ, բայց ինքն ընդունում է այս արդյունքները ու չի բողոքարկում, դա կլինի նոր էջ հայ ժողովրդի երրորդ հանրապետության պատմության մեջ: Հնարավոր է նաև հանրահավաքները շարունակվեն, սակայն այստեղ էլ բանախոսը վստահ է, որ մարտի 1-ը չի կրկնվի: Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար հիմա շատ դժվար շրջան է, որովհետև ինքն անկեղծորեն համոզված է, որ հաղթել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее