▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչով են զբաղված ադրբեջանցի լրագրողները Երևանում

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում:

ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները մի քանի օր տևած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ։

Կայքի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ի դեպ, Հաջիևի այցին Facebook-ի իր անձնական էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ մանրամասնելով, որ  հարցազրույց է տվել Հաջիևին և վերջինս խոստացել է, որ ոչ մի կերպ չի աղավաղի Պողոսյանի խոսքերը։

Հրապարակման մեկնաբանություններում Թևան Պողոսյանը նշել է նաև, որ ադրբեջանցի լրագրողը նպատակ ունի «հասկանալ Հայաստանի հանրային կարծիքը»:

Նշենք, որ Հաջիևը սոցցանցերի իր էջերում Հայաստանում գտնվելու վերաբերյալ որևէ հրապարակում առայժմ չի արել։ «Turan» գործակալությունը նույնպես այցի վերաբերյալ նյութեր դեռևս չի հրապարակել:

Ադրբեջանցի լրագրողների ՀՀ այցի վերաբերյալ տեղեկությունը այսօր հաստատեց նաև ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

 

Աղբյուրը` Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее