Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը esyes.am-ի հետ զրույցում անդրադարձել է սիրելի անձանց հրաժեշտ տալու, երբեմն էլ լքելու կամ փոխարինելու թեմային:
նա նշել է, որ խորհուրդներ տալը կթողնի մասնագետներին, ովքեր կարող են ասել` ինչպես բաժանվել հեշտությամբ: Դերասանուհու համոզմամբ` զույգերի բաժանման պատճառները կարող են տարբեր լինել: Նազենին համոզված է, որ «բաժանում» լինում է այն ժամանակ, երբ զույգերը չեն խոսում ու փորձում հասկանալ միմյանց. «Միայն կարող եմ ասել` թող խոսեն և իրար հասկանան, որովհետև լռությունը միշտ կոնֆլիկտների պատճառ է դառնում»: