▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ծառայեցինք օլիգարխիային. Արծրուն Պեպանյան

Ինչպես քանդել պետությունը-2, կամ թե ինչպես ծառայեցինք օլիգարխիային

Հանուն արդարության դուրս գալով քաղաքական պայքարի, մենք իշխանություններին հարկադրեցինք մեռնելուց խուսափելու համար զորահավաք անել ու կանչել թաղային հեինակություններին ու նոր-նոր հարստանալ սկսողներին:
Որպես վարձատրություն ծառայության համար, նոր-նոր հարստացողները ստացան լիքն արտոնություններ իշխանություններից ու դարձան օլիգարխներ:

Էլի գնացինք իշխանությունների դեմ:
Այս անգամ օլիգարխները օգտվելով առիթից, ծառայության համար ստացան նորանոր մենաշնորհներ:

Հետո դարձան անձեռնխելի, օրենքից դուրս ու սկսեցին տնտեսական դաշտից դուրս մղել նոր-նոր կայացող միջին խավին, որը նորմալ պետության հիմքն է:

Սա բերեց արտագաղթի, գործազրկության:

Բայց մենք սրանով չբավարարվեցինք. օլիգարխների սուպերմարկետների ու հիմնարկների շողշողուն տեսքով խաբված, սկսեցինք ու շարունակում ենք հերթեր կանգնել նրանց ,,օբյեկտներում,, , էլ ավելի հարստացնելով նրանց ու սննկացնելով իր քրտինքով գործ դրած միջին խավին: Որպեսզի այդ նույն օլիգարխը հաջորդ մեր ընդվզումի ժամանակ ի վիճակի լինի ավելի մեծ թիկնազոր հանի մեր դեմ:

Էլ ի՞նչ կարող ենք անել ինքներս մեր դեմ...


Արծրուն Պեպանյան

Ֆեյսբուք

 

Տես նաև` Ինչպես քանդել պետությունը-1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее