▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը...

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը: Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կառավարության օրակարգ մտցնել` Հայաստանում տեղադրված մասնավոր արևային պանելների մասնակի պետականացման նախագիծ: Խոսքը խոշոր արևային կայանների մասին չէ, այլ փոքր հիմնարկներին ու անհատներին պատկանող պանելների մասին է: Ըստ քննարկվող ծրագրի` արևային պանելների արտադրած հոսանքն այսուհետ հաշվարկվելու է ոչ թե տարեկան կտրվածքով, այլ` ամսական:

Ներկա պահին այն տնային տնտեսությունը, որը տարվա ընթացքում միջինում սպառում է օրական 40կվտ էներգիա, կարող է այն ինքնուրույն արտադրելու համար գնել կամ վարկով տեղադրել 10կվտ-նոց պանել, որն ամռան օրերին 65կվտ կարտադրի, իսկ ձմռանը 20կվտ ու տարեկան կտրվածքով մոտ 16,000կվտ լույս կտա ու կփակի ողջ տարվա պահանջարկը` ձմռանն օգտագործելով ամռանն արտադրված էներգիան: Ներդրումն էլ մոտ 3 տարում իրեն կարդարացնի:

Մինչդեռ առաջարկվող նախագծով օգոստոսին արտադրված էներգիան հնարավոր չի լինի օգտագործել նույնիսկ սեպտեմբերին: Ամռանը գոյացած ավելցուկը, որը տարվա կտրվածքով կազմելու է ողջ արտադրածի մոտ 35%-ը, կվերցնի ՀԷՑ-ն ու թանկով կծախի այն նույն տնային տնտեսության վրա ձմռանը: Սա անիմաստ է դարձնում ոչ միայն ապագա ներդրումները արևայինի մեջ ու փաստացի խլում է մարդկանց ներկա սեփականությունը:

Փաստացի մարդն իր գրպանից գնում է արևային պանել, իսկ պետությունը գալիս ու ասում է, որ քանի որ նրանք չեն կարող ՀԷՑ-ը արդյունավետ կառավարել, այդ քաղաքացու գնած պանելի արտադրած հոսանքը նրանք խլելու են, որպեսզի հետո թանկով ծախեն այդ նույն քաղաքացու վրա: Ստացվում է, որ էդ 10կվտ-ը դնելու համար մարդը մոտ երկու միլիոն դրամ է ծախսել, որի մեկ երրորդը իշխանությունները խլում են, որտև... դե խի՞ չէ որ...

Գռոտեսկ սրիկայութան այս արշավը կարելի է շարունակել և տրանսպորտի նախարարությանն առաջարկել մարդկանց սեփական ավտոմեքենաները ամեն ամիս 10 օրով առգրավել ու օգտագործել որպես պադավատ: Թող ոչ մի ՔՊ-ական առանց պադավատ չմնա:

Կարելի է մարդկանց տների ամեն 3րդ քառակուսի մետրը խլել ու ծախել, օրինակ` ադրբեջանցիքի վրա: Ըտուց էլ լավ փող կգա, համ էլ դե խաղաղություն... բարեկամություն, բան...

Այս ամենի ողբերգական զավեշտը կայանում նրանում է, որ այս նախաձեռնության հիմնական զոհը դառանալու է այն 70%-ը, որը, ըստ բոլոր հարցումների, չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, չի գնում ընտրությունների, փորձում է գլուխը կախ իր կենցաղը վարել, մի ինչ-որ բարիք ստեղծել: Չքավոր մասսան արևային պանելի փող չունի, նրանք, սոցապ նախարարության գերին լինելով, ընտրելու են ՔՊ-ին: Հարուստներին էլ սա չի անդրադառնա՝ խոշոր կայանների սակագներն այլ կերպ են հաշվարկվում, դրանց սեփականատերերն էլ քաղաքական պրոցեսներին մասնակցում են` կապիտալի պահպանման գերակայությունից ելնելով: Վերոհիշյալ բանդիտիզմի թիրախը հենց այն միջին խավն է, որը չի ուզում քաղաքականությամբ զբաղվել, հետևաբար, ժանրի կանոնների համաձայն, քաղաքականությունը զբաղվում է նրանցով:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее