▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է ձերբակալվում Արայիկ Հարությունյանը…բացառիկ կադրեր

Ինչպե՞ս է ձերբակալվում Արայիկ Հարությունյանը…բացառիկ կադրեր. Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Տեսանյութը՝ Ֆեյսբուքում

Ադրբեջանը հրապարակել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու կադրերը:

Նրան ադրբեջանցի փաստաբան է տրամադրվել և որ Հարությունյանին Բաքվում հարցաքննել են:

Թարմացված․ Բաքուն Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական APA գործակալությունը։

Մասնավորապես Բաքուն հայտարարում է, որ «զբաղեցնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի, զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ՝ նրանց ներգրավելով ռազմական հակամարտությունների և ռազմական գործողությունների մեջ»:

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին Բաքուն հաղորդեց երկու օր առաջ։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հարությունյանը հարցաքննվել է, նրա փաստաբանը Ալոֆ Սաֆարալիևն է։ Վերջինս նշել է, որ որպես պաշտպան, ներկա է եղել Հարությունյանի հարցաքննությանը և որ Արայիկ Հարությունյանի «պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее