▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Կարեն Կարապետյանը կենաց ասում ու խմում

Տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է  Շուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի միջոցառմանը, որ անցկացվել  է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Այստեղ կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետը մասնակցել են վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է բոլոր վետերաններին և ազատամարտիկներին տոնական օրվա առթիվ, նրանց մաղթել առողջություն: «Պետության կառուցման ընթացքում յուրաքանչյուր հաղթանակ շատ կարևոր է: Ես՝ որպես քաղաքացիական անձ, այս պահին որպես ՀՀ վարչապետ, ցանկանում եմ արձանագրել, որ բոլորս՝ քաղաքացիական կյանքով ապրող մարդիկ, պարտք ունենք մեր զինված ուժերի նկատմամբ, որը վերադարձնել անհնար է: Առավելագույնն ինչ կարող ենք անել, պետք է մաքսիմալ հաջողենք տնտեսական ոլորտներում, որպեսզի կերտված հաղթանակներն արժանապատիվ տանենք առաջ»,- ընդգծել է վարչապետ Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее