▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են համակիրները դիմավորում Սամվել Կարապետյանին՝ նրա առանձնատան մոտ. Նա կլինի տնային կալանքում

Ինչպե՞ս են համակիրները դիմավորում Սամվել Կարապետյանին՝ նրա առանձնատան մոտ. Նա կլինի տնային կալանքում

***

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով՝ այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը, ըստ այդ մեխանիզմի, տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը՝ Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»:

***

«Դատարանը որոշեց մեր միջնորդությունը բավարարել մասնակի՝ կիրառելով տնային կալանք և գրավ»,- այս մասին «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով և գրավով փոխարինելու որոշմանը։

«Տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը, այս դեպքում ևս մենք խոսում ենք ինտենսիվ սահմանափակման մասին, հետևաբար այստեղ ես հատուկ շնորհավորանքներ չեմ ներկայացնում․․․ Վստահ եղեք, տնային կալանքը ևս ծանր, ազատությունը սահմանափակող խափանման միջոց է»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով՝ հաղորդակցման սահմանափակումները ինտենսիվ կերպով կիրառված են, բացառապես մերձավոր ազգականներին է վերաբերելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее