▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են հայ զինվորներն ուրախանում մեր ըմբիշի հաղթանակով

Ինչպե՞ս են հայ զինվորներն ուրախանում մեր ըմբիշի հաղթանակով՝ զինվորականների աշխարհի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող մարզիկները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։

«Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը:

Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալներ:

Ոսկե մեդալակիրներն են՝ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։

Արծաթե մեդալակիրներն են՝ Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ)։

Բրոնզե մեդալակիրներն են՝ Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Աշոտ Խաչատրյանը (77կգ),

Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее