▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Հայաստանում շները մեքենայի վրայից «գողանում» պետհամարանիշը. Էդմոն Մարուքյանն ահազանգում է

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է շների խումբը գիշերը պոկում տանում մեքենայի պետհամարանիշը։ Նա քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ է արել զբաղվել այդ հարցով։

 

 

«Սիրելի' Երևանի քաղաքապետարան,

Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով.

Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու»,– գրել է Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее