▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են ոստիկանները կանեփի թփերը քաղհանում ու այրում

Օգոստոսի 5-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Օգոստոսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11.167.2 կգ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ 51 հողամասից հայտնաբերվել է կանեփի 26.256 բույս: Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 905փամփուշտ, 12 նռնակ, նռնակի 10 պայթուցիչ, 9 ատրճանակ, 1 հրազեն, 3 հրացան և ինքնաձիգի 2 պահունակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 22 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 620.54 գրամ «մարիխուանա», 4.6 գրամ «մեթամֆետամին», 2 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ և «տրամադոլ» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ: Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Աղբյուրը՝ Ոստիկանություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее