▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ցուցումներ տալիս հեռուստաաշտարակի մոտ հրդեհը մարողներին

Օգոստոսի 11-ին, ժամը 13:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 19:08-ին:

Երեք մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից երկու ջրատար:

Այրվել են մոտ 9 հա բուսածածկույթ և մոտ 50 դեկորատիվ ծառ (բարդի):

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և տվել համապատասխան ցուցումներ:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее