▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս էր զինվորի «պայոկը» հայտնվել Լեհաստանում՝ վաճառքի.Նախարարը չգիտի

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղյակ չէ, թե ինչպես էր մայիսին ՊՆ պահածոները հայտնվել լեհական խանութում՝ վաճառքի։

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ վերջապես պարզվեց, թե ինչպե՞ս էր ինչպե՞ս էր զինվորի «պայոկը»  Լեհաստանում վաճառքի հանվել։

«Ինչ-որ բան պարզվե՞ց, թե՞ քննությունը դեռ շարունակվում է»,-հարցրեց պատգամավորը:

«Ես վարկած եմ լսել, որ դա խանութ է, որը կենտրոնացել է տարբեր երկրների ռազմական նմուշների վաճառքով կոլեկցիոներների համար, եւ ինչ- որ մեկն իր պայոկից մեկ-երկու օրինակ հասցրել է այնտեղ վաճառքի։ Ես անպայման լրացուցիչ կճշտեմ եւ, եթե չորեքշաբթի Ձեզ դեռ այդ հարցը հետաքրքրի, կպպատասխանեմ»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ չկարողանալով զսպել ժպիտը։

Հիշեցնենք, որ մայիսին սոցհարթակում լուսանկարներ տարածվեցին, որտեղից պարզ էր դառնում․ Լեհաստանի քաղաքներից մեկի խանութում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն գրված է՝ «Վաճառքի ենթակա չեն, համարվում են զինվորի բաժին»,  իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է:

Մեկ օր անց Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ այդ տեղեկատվությունն ուսումնասիրվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее