«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանն, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որտեղ նա նշել էր, թե ինչու հայկական եվրամայդան տեղի չունեցավ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպե՞ս հասկանալ Տեր-Պետրոսյանի ելույթը…
1. Փաստորեն, լավ է եղել, որ Հայկական եվրամայդանը չի կայացել, քանի որ եվրամայդան=հակառուսականություն=անխոհեմություն=արկածախնդրություն, որը Հայաստանի համար, պատմության դասերի հանգույն, կբերեր անկախության ու պետականության կորստի /երեւի հիմա գազային ու մաքսային պայմանագրերով գտնելու ենք պետականությունը?/
2. Լավ է եղել, որ տապալվել է եվրասոցացումը. եվրոպան հնձել են այն, ինչ ցանել է, բացի այդ, դա կնշանակեր Ռուսաստանի տակից Հայաստանի եւ մյուս երկրների դուրս բերում /?/, ինչը սխալ է ու կործանարար /?/
3. Հայաստանի հակառուսերը մարգինալ են, եվրոպամետները դատարկախոս /ակումբներից խոսացող/, եւ լավ է, որ հասարակությունը նրանց հետեւից չի գնում,
4. Հայկական մայդան էլ ես /ԼՏՊ/ չարեցի աշնանը, քանի որ մյուս քաղաքական ուժերը ինձ չէին միանալու, ու դա դատարկ կրակոց էր լինելու:
5.Կհանդիպենք, երբ կհանդիպենք, երբ փամփուշտ լինի… Ուզում եմ հասկանալ, թե ով է հիացել այս վերլուծությամբ… Միգուցե հոգուս մեղք վերցնեմ, բայց վախենամ ՀԱԿ պատգամավորներն էլ «կողմ» քվեարկեն, եթե հետեւեն այս վերլուծությանը…
Հուսամ, կհետեւեն իրենց ելույթներին…»