«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս քաղաքական իշխանությունները դեռևս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից։ Ստեփանյանը առաջին անգամ չէ, որ «ռազբորկաների» կիզակետում է։ «Սուրմալու»-ի ողբերգական օրերին, տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց բացի, նա նախարար Արմեն Փամբուխչյանի, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանի հետ փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ էր մտել: Ավելին, 2021 թվականին իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում էին այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել: Եվ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից, մտավ ԱԻՆ, իսկ հիմա էլ մաքրվեց քրեական գործից»: |
Ինչպես իշխանությունները Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet