▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն անպաշտպան թողնել». ընդդիմադիր պատգամավոր

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին՝ ասել է. «Մեր իրավապահ համակարգին կամ ԱԱԾ-ին մի հարց ունեմ. ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն էսպես անպաշտպան թողնել: Իսկ գուցե մի օր էլ ինչ-որ տհաճ միջադեպ շատ-շատ այլ ավելի վատ մարդկանց կողմից իրականացվեր... Ինքն ինչո՞ւ պիտի անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»:

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում է անդրադարձել  ՀՀ վարչապետի որդու հետ կապված միջադեպին. «Ժողովրդի մեջ պետք է համոզմունք դաստիարակենք, որ որևէ երեխա ծնողի համար պատասխան չի տալիս, հակառակը, այո՛, ծնողը ինչ որ տեղ պատասխանատու է, դաստիարակություն է տվել երեխային: Զավակներից պահանջել բարոյական կամ չգիտեմ՝ ինչ պատասխանատվություն ծնողի վարքագծի համար, շատ վտանգավոր տեղ մեզ կտանի. չի կարելի դա անել, ով ուզում ես եղիր»,- ասել է պատգամավորը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее