Ինչպե՞ս Լևոն Քոչարյանը երդվեց ԱԺ-ում
Թարմացված․ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ-ում չպատասխանեց լրագրողների հարցերին՝ ասելով, որ շտապում է նիստին. «Պետք է մտնեմ, էդ արարողությունը անցնեմ: Դուրս գամ՝ կպատասխանեմ»,- նշեց նա՝ Իշխան Սաղաթելյանի և Արթուր Սիմոնյանի հետ մուտք գործելով նիստերի դահլիճ: |
Թարմացված․ ԱԺ նիստի մեկնարկին, երբ պետք է երդվեր մանդատ ստացած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Պարոն Քոչարյանը ճանապարհին է, ընթացքում կգա»: