Վերջապես իրականացավ բազմամիլիոն մարդկանց երազանքը. խոսեց ժողովրդի ընտրյալ, ամեն հարցում մտահոգ Խաչատուր Քոքոբելյանը: Սույն պարոնը կարկառուն այլոց պես հայտնի է նրանով, որ կարողանում է արտաամուսնական քաղաքական կապեր հաստատել, հետո իր ուզածին հասնելուց հետո թռնել «սիրեցյալի» վրից:
Մեկ րոպե լռությամբ հարգելով «Ազատ Դեմոկրատ» մարդ-կուսակցության հիշատակը` անդրադառնանք Խաչատուրի վեհ գաղափարներին, որոնք նա ոսկեձուլել է իր երեկվա հարցազրույցում:
Ուրեմն այս ալամեզոն այսօրվա օրով փորձում է «կպցնել» կառավարությունում մի թոթոլ պաշտոն, իսկ դրա համար գիտե՞ք ոնցէ անում. էն որ կարճ յուբկով ու ծիծիկների կեսը բաց աղջիկը նստումա կաֆեում ու տոչկումա մեկին կպցնելու համար ու սկսումա աչքով ունքով անել, բայց միևնույնն ժամանակ իրեն մթոմ «Կույսա» պահում (վստահ եմ, որ տղերքի մեծ մասի աչքի առաջ էկավ էտ տեսարանը), ըհըն հիմա էլ Խաչատուրն ա կարճ խոսքերով ու աչքով ունքով անելով ուզում հասկացնի. «Հովիկ ձյա, պապայի արև ես քո վրա վստահ եմ ու նայի, ես քեզ չեմ խնդրում, բայց հենց զգաս, որ իմ կարիքը ունես, իմացի՝ արխային զանգա»:
Միստռ Քոքոբելյանը, կառավարության մասին կարծիք հայտնում. «Քոքոբելյանը չի բացառում, որ նոր կառավարությունը կլուծի քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները» վերնագրով հարցազրույցի մեջ, որը թարգմանաբար նշանակում է. «Դեռ բան չեմ ասում, կարողա հանկարծ ինձ էլա մարդատեղ դնեն ու մի պաշտոն տան ու էտ ժամանակ «Աբրահամյան-վսեմագուչիյ» երգը կերգեմ, այ բայց որ ինձ մարդատեղ չդրին, միանգամից կտեսնեն. «Ազատ Դեմոկրատները դատապարտում են նոր Կառավարության ծրագիրը» վերնագրով գերկարևոր ելույթը:
Ինչպես կասեր տատս. «Ինչպես ուռին ու բարդին, Քոքոբելյանն իր աթոռի դարդին»: