vivaronews.am-ը գրում է. «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն մեկնարկային կազմում չէ, այլև փոխարինողների թվում չկա: Ստորև ներկայացնում ենք Մխիթարյանի բացակայության վերաբերյալ մի քանի անդրադարձներ թվիթերյան օգտատերերի կողմից:
«Ոչ Մարսիալը կա, ոչ էլ՝ Մխիթարյա՞նը: Յանգը՝ մեկնարկայինո՞ւմ. խնդրահարույց մեկնարկային կազմ է»:
«Մարուան Ֆելայինին մեկնարկային կազմում է: Շատ զարմացած չեմ. կարծում եմ՝ ավելի շատ օգուտ կտա, քան վնաս: Մխիթարյանի բացակայությունն իսկական ամոթ է»,- գրել է հայտնի ժուռնալիստը:
«Մխիթարյանը պետք է հեռանա հունվարին»
«Կա՛մ Ժոզեն երբեք հետաքրքրված չի եղել Մխիթարյանի ծառայություններով, կա՛մ նրան ձեռք է բերել, որ «Արսենալին» չմիանա»
«Մարսիալն ու Մխիթարյանը չկան՝ անիրական է»
«Մխիթարյանը հունվարին կամ հուլիսին կտեղափոխվի «Վոլֆսբուրգ», իսկ երկու տարի անց կգա «Մանչեսթեր Սիթի»
Նշենք, որ Մխիթարյանի բացակայության վերաբերյալ անդրադարձները շատ են: Երկրպագուների մեծամասնությունը դժգոհ է Մոուրինյոյի որոշումներից և չի հասկանում, թե որն է Հենրիխի բացակայության պատճառը: