▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ տաղավարով է ներկայանում Հայաստանը Expo Beijing-2019-ում

 

Չինաստանում մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված է «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով:
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

Չինաստանում մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված է «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով:
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

Ի դեպ,  հայտնի է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее