▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ տղամարդկանց հետ չի կարելի ամուսնանալ

erkusov.com-ը գրում է. Փատ Քոնոր անունով  ամերիկացի մի քահանա, ով 40 տարիների ընթացքում պսակադրել է 200 զույգի, հետևել է ընտանիքների կայացմանն ու ամրությանը` ընթացքում հետևություն անելով, թե ինչպիսի տղամարդկանց հետ չարժե ամուսնանալ: Նա նույնիսկ գիրք է գրել այդ մասին` «Ում հետ չամուսնանալ» վերնագրով: Այնտեղ նա ներկայացնում է տղամարդկանց մի քանի տեսակ, որոնց հետ ամուսնությունը դատապարտված է ձախողման: Քահանան հակված է այն մտքին, որ պետք է շատ հետևողական լինել զույգ ընտրելու, սիրահարվելու և սիրվելու համար` աշխատելով զսպել զգացմունքները: Ահա տղամարդկանց մի քանի տեսակներ, որնց հետ խորհուրդ չի տրվում ամուսնանալ.

«մայրիկի բալիկներ»,

տղամարդիկ, ովքեր չունեն ոչ մի ընկեր,

տղամարդիկ, ովքեր ընդունակ են հրապարակավ նվաստացնել ու վիրավորել կնոջը,

տղամարդիկ, ովքեր չունեն հումորի զգացում,

տղամարդիկ, ովքեր անպատասխանատու են,

տղամարդիկ, ովքեր չեն կատարում իրենց տված խոստումը,

տղամարդիկ, ովքեր չեն կարողանում ճիշտ տնօրինել և օգտագործել փողը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее