▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքա՞ն կարելի է ձեռք առնել մարդկանց

Երևանջուրն այս ամառվա ընթացքում արդեն 5 - րդ անգամ է անջատում ջրամատակարարումը մեր թաղամասում (Շենգավիթ համայնք): Ասում են ընտրովի զգուշացնում են հեռախոսազանգի միջոցով: Երեկ առաջին անգամ բախտ ունեցա տեղեկացված լինել առ այն, որ Օգոստոսի 9 - ին ժ. 9-ից 22-ը պետք է կրկին դադարեցվի ջրամատակարարումը: Սակայն այն դադարեցվեց նախորդ օրը, 8 - ի երեկոյան, հնարավորություն չտալով մարդկան գոնե որոշ քանակության ջուր հավաքել մի ամբողջ օր ջրազուրկ լինելուց պաշտպանվելու համար: Եվ դեռ ցինիկաբար, հեռախոսափողից ռոբոտային ձայնով հայցում են մեր ներողամտությունը:
Չեմ հասկանում, ինչքա՞ն կարելի է ձեռք առնել մարդկանց: Լավ, մինչև ե՞րբ....

Արտավազդ Եղոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее