▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան լափել եք՝ հերիք է, հո լրիվ անասուն չե՞ք

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ 25 տարի անկախ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել.

«Մենք դուրս չենք եկել կլանային անխիղճ, անողոք մեքենայից: Բերեմ չինացի Յունի օրինակը: Նա ասում էր՝ «Եթե անգամ իմ հարազատը կփորձի կաշառք վերցնել, կգնդակահարեմ»: Այդպես էլ արեց.առաջինը պատժեց սեփական քեռուն: Իսկ մենք դոփում ենք տեղում, և մեր հայրենակիցները սահմանն անցնում են իրար հրելով: Ի՞նչ է՝ ապահով, հանգիստ Հայաստանի՞ց են փախչում: Սովից են փախչում: Սրանք էլ պետք է կանչեն իրենց ազգ ու տակին և ասեն՝ սիրելի ազգ ու տակ, ինչքան լափել եք, հերիք է՝ բերաններդ սրբեք, բավակա՛ն է: Մարդ եք չէ՞ դուք, հո լրիվ անասուն չե՞ք, մեղք է այս ժողովուրդը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее