▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքան ուզում ես` մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

 

«Ազգակործան պատուհաս և կապիտուլյանտ, եթե «2019-ից պարզ էր՝ ԼՂ-ի մասով հայկական երեսուն տարվա խոսույթը փլուզվում է», ինչո՞ւ նույն 2019-ին Ստեփանակերտում գոռացիր` Արցախը Հայաստան է և վերջ։
Ինչո՞ւ մերժեցիր համանախագահների կարգավորման առաջարկը։
Ինչո՞ւ ուլտիմատումներ ներկայացրեցիր համանախագահներին։
Ինչո՞ւ թույլ տվեցիր պատերազմը։
Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին մերժեցիր պատերազմ դադարեցնելու ռուսական առաջարկները։
Ինչո՞ւ…
Գոնե լռիր էլի, ի սեր Աստծո։
Դու ո՞նց ես այս մեղքի տակից դուրս գալու, քո մեղքերին արդարացում չկա, ինչքան ուզում ես` մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее