Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն այժմ սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս է՝ սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք։
Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է «Թրենդ»-ը, այս մասին, մասնավորապես, նոյեմբերի 20-ին Բաքվում Իրաքի Հանրապետության նախագահի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նաև հայտարարել է, թե «Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում»։
«Իրականում Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար: Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ, մենք կռվել ենք մեր տարածքում (նկատի ունի Արցախը – խմբ․), վերականգնել արդարությունն ու միջազգային իրավունքը, բայց Հայաստանում իշխանությունն ու քաղաքական իսթեբլիշմենթը մտածում են վրեժ լուծելու մասին, իսկ Ֆրանսիայի կառավարության սխալ հաղորդագրությունները փաստորեն պատրանք են ստեղծում Հայաստանի իշխանության և, հնարավոր է, հայ հասարակության շրջանում, որ նրանք կարող են նորից ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ։ Կարծում եմ, որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանությունների վերաբերյալ, այնքան լավ»,- ասել է Ալիևը: