▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինֆարկտից մահացել է Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի՛ բարեկամներ

Խորը կսկիծով հայտնում եմ, որ այս գիշեր հանկարծամահ է եղել ս.թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի վարչական տարածքում գտնվող զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44 ամյա Արման Բարսեղյանը։

Լույսերի մեջ մնաս, սիրելի՛ Արման։

Խոսքեր չեմ գտնում սփոփելու հարազատներիդ՝ քո ողբերգական ու անժամանակ մահվան բոթը ստանալուց հետո։

Սիրտդ չդիմացավ՝ որդուդ ողբերգական մահից հետ։

Հինգ ամիս գրեթե ամեն օր տեսել ու զգացել եմ քո ապրումները, հույզերն ու հոգեվիճակը։

Թող լույս իջնի շիրիմիդ, եղբայր ջան․․․

Մարդկայնորեն ին համար շոկային իրավիճակ է, և դժվար է որևէ բառ ասել․․․»:

Հիշեցնենք, որ հրդեհի պատճառով զոհված Գագիկը ևս Գերմանիայում էր ապրում, հայրենիք էր վերադարձել՝ Հայոց բանակում ծառայելու։

Գագիկին հուղարկավորելու օրը նրա մայրը այդպես էլ Հայաստան գալ չկարողացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее