▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքն ունի իր քաղաքական օրակարգն ու ծրագիրը, մենք` մերը. Շարմազանովը` Ծառուկյանի մասին

«Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ես խոսել եմ ամիսներ առաջ, երբ որ նա առաջին հարցազրույցը տվեց, որտեղ չբացառեց իր վերադարձը, իսկ հիմա, երբ ունենք փաստացի հայտարարությունը, իմ կարծիքը նույնն է»,-Asekose.am-հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսին են ՀՀԿ-ի արձագանքն ու վերաբերմունքը ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես այն ժամանակ էլ մեջբերել եմ Հերակլիտին, ով ասում էր` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: Այսօր ևս այդ կարծիքին եմ` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: «Հանրապետականն» առանց Ծառուկյանի վերադարձի, Փաշինյանի, Մարուքյանի, Սարգսյանի, Օհանյանի, Քոքոբելյանի, այլ ընդդիմադիր մեր հարգարժան գործընկերների քաղաքական ծրագրի` ունի իր քաղաքական ծրագիրը ու գնալու է այդ քաղաքական օրակարգով»,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Ծառուկյանի վերադարձն իրենց քաղաքական պլաններում փոփոխություն չի մտցրել. «Դա իր քաղաքական խնդիրն է, ինքն ունի իր քաղաքական օրակարգն ու ծրագիրը, մենք` մերը: Անկախ վերադարձից մենք էլի գտնում ենք, որ քաղաքական դաշտի ամենահիմնական ու առանցքային դերակատարը մնում է ՀՀԿ-ը:  Նախընտրական փուլում էլ, կարծում եմ, և ընտրությունից հետո էլ հասարակությունը դրանում կհամոզվի, իսկ ընդհանուր առմամբ մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք անկախ Ծառուկյանի վերադարձից»:

Հարցին, թե որ դաշտում է Է. Շարմազանովը տեսնում Գ. Ծառուկյանին, նա արձագանքեց. «Կարևորն այն է, թե ինքն իրեն որ դաշտում է տեսնում, ես տեսնում եմ միայն «Հանրապետականին», իսկ «Հանրապետականին» տեսնում եմ այնտեղ, որտեղ որ կա, իսկ մնացած մեր  ընդդիմադիր գործընկերների վերաբերյալ ժողովուրդը պետք է որոշի, թե ով որտեղ պիտի լինի ընտրությունների արդյունքում»:

Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է իր քաղաքական վերադարձի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее