▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաբացարկ ներկայացրած ՀՀԿ պատգամավորների փորձը և գիտելիքներն այլ ոլորտներում են օգտագործվելու

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորներ Վիգեն Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Արմեն Ամիրյանի, Արտակ Զաքարյանի, Արման Սահակյանի, Կարեն Բոթոյանի, Սամվել Սանամյանի, Առուշ Առուշանյանի, Վահե Հակոբյանի գիտելիքները և փորձն այլ ոլորտներում են օգտագործվելու: 

Ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովը` tert.am-ի հետ զրույցում, իսկ հարցին, օրինակ՝ Արման Սահակյանը նույնպես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, որոշում կա՞ նրա՝ Գործադիր մարմնում լինելու մասին, Շարմազանովը պատասխանել է, որ կուսակցությունն ամեն ինչ քննարկել է, քննարկում է, երբ ժամանակը գա, իրենք կներկայացնեն։ 

«Նրանց էներգիան, գիտելիքները, ծառայությունները կօգտագործենք այլ ոլորտներում՝ ՀՀ-ի առջև ծանրացած խնդիրները կարգավորելու համար: Նրանք լուրջ մտավոր կարողություններ ունեն, իսկ ՀՀ քաղաքական թիմը չի սահմանափակվում Օրենսդիրում աշխատողներով: Կա Կառավարություն, կառավարության առընթեր մարմինների աշխատակիցներ, մարզպետներ և այլն: Այդ անդամներին կտեսնենք Կառավարությունում՝ բարձր պաշտոններում, մի մասին էլ կտեսնենք պետական կառավարման համակարգում»,- ասել է  ՀՀԿ խոսնակը։ 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее