▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնանպատակ փոփոխություն չի լինում. ՀՀԿ ԳՄ-ի հետաքրքիր նիստն ավարտվեց

henaran.am-ը գրում է, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, կազմակերպչական խնդիրներ, նախագահի այցը Մոլդովա: 

Դիտարկմանը, թե հետաքրքիր քննարկումներ չեն եղել, նա արձագանքեց.

''Մեզ համար շատ հետաքրքիր էր'':

Սահակյանը ասաց, որ նիստի ընթացքում չեն քննարկվել ներքաղաքական, պաշտոնանկություններին վերաբերող հարցեր:

''Որևէ փոփոխության մասին քննարկումներ չեն եղել ու ինքնանպատակ որևէ փոփոխություն չի լինելու'',-նշեց նա:

Իսկ արդյոք քննարկվել է Սերժ Սարգսյանի իրավահաջորդի հարցը, դիտեք henaran.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее