Սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր ԱԺ-ում խոսելով պետական կենսաթոշակների վճարման վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու մասին` ասաց, որ փոխելով ներքին շեմը, բարձրացնում ենք եղած գումարները` քիչ կենսաթոշակ ունեցողների մեջ բաշխելու համար:
Ասել է, թե 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարդկանց կենսաթոշակը 14.800-ի փոխարեն կկազմի 20.000 դրամ:
Անդրադառնալով 2014 թվականին նախատեսված փոփոխությանը` պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականում աննշան բարձրացում է արվում:
«Նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են, ըստ էության, նրանցից վերցնում ենք, իսկ աղքատության գծից ներքև գտնվողներին գրեթե ոչինչ չենք տալիս»,-խոսքում ասաց պատգամավորը:
Հակադարձելով Ն. Փաշինյանին` Հակոբ Հակոբյանն ասաց, որ դա մի քիչ այդպես չէ:
«10 տարին բոլորի համար է: Եթե մեկն ունի 50 տարի, նրա 10 տարին էլ ենք բարձրացնում: Ունենք 170 տարվա աշխատանքային փորձ ունեցողներ` ինքնաթիռների բաները...ոնց են ասում` լյոտչիկները»,-պարզաբանեց Հ.Հակոբյանը: