▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով». Գրիգոր Մինասյան

 

Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը: «Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը, քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն ուղղված հրապարակային կոչերը: Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով»,- ասաց Մինասյանը:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее