Հայաստանի դեմ կիբերհարձակումներ հիմնականում իրականացնում են ադրբեջանցիները՝ թուրքական ազգայնամոլ շրջանակների աջակցությամբ։ Այդ մասին նշում է «CiviCERT» թիմի անդամ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի փոխանցմամբ՝ այդ հաքերները հաշվի չեն առնում տվյալ կազմակերպության սոցիալական գործառույթը, այդ թվում՝ բարեգործական։
Նրա խոսքով՝ բացի սոցիալական ցանցերի չափահաս օգտատերերից՝ հարձակվում են նաև երեխաների հաշիվների վրա։

«Ինստագրամի և Ֆեյսբուքի մոտ 10 հազար օգտատիրոջ վրա կիբերհարձակում է եղել», - ընդգծեց նա։ Բացի այդ, ցանցահենները, ըստ Մարտիրոսյանի, հարձակում են գործում նաև բիզնեսոլորտի ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեների ու համակարգիչների վրա, վնասում են արխիվների փաստաթղթերը՝ պատճառելով հազարավոր դոլարների վնաս։
Ինչ վերաբերում է կիբեռհարձակումների դեմ պայքարին՝ Մարտիրոսյանը կարևորեց մարդկանց կրթելը։
Թիմի անդամ Արթուր Պապյանն նշեց, որ իրենք փոքր միջոցներով հիմնականում համագործակցում են լրատվամիջոցների, մեդիա տիրույթի հետ։
Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում


