▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Ինտերը» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։

Միլանյան ակումբի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։

Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։

Իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» հատկապես գրավում է Լոպեսի` տարբեր դիրքերում խաղալու ունակությունը։

«Ինտերը» ցանկանում է փոխարինող ձեռք բերել 36-ամյա Մխիթարյանի համար, որի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026թ. հուլիսը։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее