Իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է ԵԱՏՄ–ից դուրս գալ. Նարեկ Կարապետյան
Նա նշեց, որ նման ռիսկը կարող է բերել 100 հազարավոր ընտանիքների սնանկացման։
«Իրական անկախությունը, հավասարակշռությունը տնտեսական անկախությունն է, որին ոչ թե քաղաքական հայտարարություններով են հասնում, այլ գործընկերների հետ առևտրաշրջանառության ավելացմամբ»,–ասաց «Մեր ձևով» շարժման համակարգողը։
***
«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան». տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ծրագիրը ներկայացրեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը
1. Ստեղծել 300 հազար աշխատատեղ
2. Փոքր բիզնեսն ընդհանրապես ազատել հարկերից
3. 20%–ով ավելի էժան դեղորայքի ապահովում բոլորի համար
4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում
5. 20 հազար մատչելի բնակարան պետական աջակցությամբ։
***
|
«Այս ընտրություններում ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ եթե տեսնում է, որ իր հնարավորությունն անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի պրոցեսի մեջ, թույլ չտա, որ իր ձայները կորեն: Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա: Քանի որ ընդդիմության կորցրած 3-4 տոկոսը մեծ ազդեցություն է ունենալու»,- ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու թեմային՝ հայտնել է. «Նախընտրական կոալիցիայի հետ կապված մենք վարում ենք քննարկումներ, ընթացքում կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և դիրքորոշումով: Դա բխելու է այն նույն տրամաբանությունից, ինչը ես նշեցի նախորդիվ: Երիտասարդ ուժերի հետ ընթանում են քննարկումներ, որի վերաբերյալ մենք վերջնական որոշում կայացնելու ենք նախընտրական պրոցեսների վերջին էտապում»: |


