▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականացվել են կասեցումներ «Առինջ մոլում»

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր՝ հուլիսի 14-ին, մշտադիտարկումներ ու կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի ընթացքում շինանյութերի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում էական խախտումներ չեն արձանագրվել:

Այսօր Տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: Շենգավիթում կասեցվել է շինանյութի, իսկ Մալաթիա Սեբաստիայում հագուստի առևտրով զբաղվող տնտեսավարողների գործունեություն, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները:

«Առինջ մոլում» 24 ժամով կասեցվել է շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող մի շարք տնտեսավարողների գործունեություն: Այստեղ ևս հիմնական թերությունները կապված են եղել ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:

ՇՎՏՄ ներկայացուցիչների կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում են պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее