Իրանի ՆԳ նախարարությունը հայտարարել է ընտրությունների արդյունքները:
Հայտարարության համաձայն Հասան Ռուհանին հավաքել է ձայների 50,68 %-ը, 18,613,329 ձայն:
6,077,292 ձայնով երկրոդ տեղում է Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը, երրորդ տեղում է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին 4,168,946 ձայնով, չորրորդում է Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն ՌԵզային 3,884,412 ձայնով, հինգերորդ տեղում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ 2,268,753 ձայնով, իսկ վեցերորդում Մոհամմադադ Ղարազին 446,015 ձայնով:
Այսպիսով Իրանի նոր նախագահ է ընտրվել բարեփոխիչների թևը ներկայացնող Իրանի ազգային անվտանգության նախկին ղեկավար, միջուկային հարցերով նախկին բանագնաց Հասան Ռուհանին: