▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի սահմանի փակումն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի. կփակվի՞ արդյոք Վրաստանի սահմանը

Չնայած այն հանգամանքին, որ Իրանում շուտով Նովրուզ է և սահմանների փակումը խոսում է ի վնաս Հայաստանի տնտեսության, այնուամենայնիվ, Իրանի հետ սահմանային անցակետի փակումն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի: Այս մասին քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Արսեն Թորոսյանը:

«Որոշ սահմանափակումների գնալով՝ շատ մեծ օջախային երկրներից մենք խուսափում ենք: Այնուամենայնիվ, բեռնափոխադրումները մենք թույլ ենք տալիս: Հնարավոր է՝ պարզապես դրանց կառավարելիությունը մեծացնենք:

Վրաստանի հետ սահմանի փակման մասին խոսք լինել չի կարող, որովհետև այնտեղ վարակվածությունը լոկալ բնույթ է կրում»,- ասաց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее