▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանում ամաչում են լավագույն մաթեմատիկոս ճանաչված հայ Մարիամ Միրզախանի պատճառով

Իրանական լրատվամիջոցներն ամաչում են Մարիամ Միրզախանի  պատճառով, ով օրեր առաջ արժանացել է մաթեմատիկայի բնագավառում Նոբելյան մրցանակին համազոր ՖԻԼԴՍ մեդալին: Իսկ ամաչելու պատճառն էլ այն է, որ ծագումով հայ, սակայն Իրանում ծնված Մարիամ Միրզախանը գլխաշոր չի կրում:

Այս առիթով իրանական լրատվամիջոցները ստիպված են եղել աշխարհում առաջին կին մրցանակակրի մասին լուրը հրապարակելիս կամ լուսանկարն այնպես կտրել, որպեսզի մազերը չերեւան կամ ավանդական գլխաշոր ավելացնել:

Սակայն պետք է նշենք, որ ոչ բոլորն էլ Մարիամ Միրզախանին նման ծայրահեղ վերաբերմունքի արժանացնում: Նրան թվիթերյան իր էջում շնորհավորել և լուսանկար է հրապարակել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ընդ որում` լուսանկարում Մարիամն առանց գլխաշորի է:

Հիշենցնենք, Իրանում ծնված և ԱՄՆ-ում հաստատված մաթեմատիկոսն աշխատում է Սթենֆորդի համալսարանում։ Նա առաջին կինն է, որ արժանանում է դեռևս 1936-ին հիմնադրված այս մրցանակին:  

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее