▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահներին Հայաստանում բոլոր օրենքով գողերի անունները հայտնի են. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրինագծի պատճառով որևէ սպառնալիք չի ստացել։

Նախարարը միաժամանակ գործող «օրենքով գողերի» անուններ չթվարկեց՝ նշելով, որ իրավապահ համակարգերին հայտնի են Հայաստանում գործող բոլոր քրեական հեղինակությունների անունները։

Բադասյանը տեղեկացրեց, որ օրինագծի վերաբերյալ ՔԿՀ-ներում որոշակի անհանգստություն կա, որոշակի առումով ստեղծվում է նաև անհանգստության արհեստական մթնոլորտ, բայց դրանք բոլորը հաղթահարելի իրավիճակներն են:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее