Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո Ադրբեջանի դիրքերում լարվածություն կա` արտահայտված կրակոցներով, որովհետև մտահոգություն ունեն, որ մենք պատասխան կտանք: Այս մասին ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Կառավարության այսօրվա նիստում:
Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է և ՀՀ Զինված ուժերը պատշաճ կերպով կատարում են իրենց պարտականությունը: