▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավունք չունեն օդից կախված լուրերով որևէ մեկին մեղադրել. Բալասանյանը՝ «Մարտի 1-ի» գործի մասին

 

 

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն, այսօր, պատասխանելով հարցին՝ «Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ինչպե՞ս եք վերաբերվում դրան ու ինչպե՞ս եք գնահատում»՝ նշել է.

«Նախ պետք է լուրջ ուսումնասիրել Մարտի 1-ի գործը: Երբ որ մարդիկ խոսում են, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ըստ իս, ես չգիտեմ՝ բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ, քննություն կգնա, կիմանանք: Կարող է վաղը ինձ էլ Մարտի 1-ով հարցաքննեն, ես, որ այդ ժամանակ, այդ օրերին ապրել եմ Արցախի հանրապետությունում, չգիտեմ ում կկանչեն, թող համապատասխան բացատրությունները տան»:

Իսկ լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն, շինծու մեղադրանքնե՞ր են լինում այդ գործում, որովհետեւ Սեյրան Օհանյանն էլ ահազանգում է, որ հնարովի մեղադրանքներով այսպես հարված են հասցնում ԶՈՒ-ին՝ Վիտալի Բալասանյանը պատասխանել է.

«Միանշանակ, մանավանդ պետական պաշտոն զբաղեցնող որեւէ մեկը իրավունք չունի օդից կախված լուրերի համապատասխան որեւէ մեկին մեղադրի, մանավանդ՝ պետական ինստիտուտին, որը այսօր սահմաններն է պաշտպանում: Այդ ինստիտուտում մենք բոլորս, ամենքը իր լուման ունի: Պատկերացրու, մենք, մեր բոլորի ընտանիքները՝ կանայք, քույրերը ծառայել են էդ բանակում չի՛ կարելի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее