▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատի է տվել Արթուր Վանեցյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» Խորհրդատվական ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի:

 

 

 

 

Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից

Հայցադիմումը դատարան է մուտք եղել երեկ, գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, նիստի օր դեռ չի նշանակվել:

 

 

2019 թվականի հունվարի 25–ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրությամբ դիմել էր ԱԱԾ–ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի եւ կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում է ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее