▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց գրող հռչակած մտավորականները ռեստորանում «տժում» էին

44-օրյա պատերազմում զույգ թոռներին կորցրած, գրող Զեփյուռ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դեկտեմբերի 27-ին էր: Ֆեյսբուքի էջը բացեցի: Երանի չբացեի: Ռեստորանում «տժում» են իրենց գրող հռչակած մտավորականները: էստեղ են ասել՝ձուկը գլխից է հոտում...

Լավ: Պարեք, ուրախացեք, գոնե բարի եղեք աշխարհով մեկ չտարածել: Էս երկրի օրհասական վիճակը, այս ահռելի, անթիվ կորուստները, գերիները՝ Բաքվի բանտերում, անթաղ դիակները սառնարաններում:/Տե'ր , օգնիր խաչս Գողգոթա տանեմ.../, Եռաբլուրի խոսող ողբերգությունն աչքներիս առաջ, Հայաստանի փեշերից կախ ընկած մկրատավոր շները` կտրում են ու կտրում, շրջափակված Արցախն իր սովի մատնված ժողովրդով, ախր ո՞րը հասկանանք ու տանենք: Տոնածառը հասկացանք, երեխաներն ուրախացան... նրանց չպետք է խառնել մեծերի վայրագություններին, թողես մեծ-մեծ խոսեն, գրառումներ անեն, հայրենիք ու հայրենասիրություն խաղան, սրտաճմլիկ ելույթներ ունենան,Դեր-Զորի ճամփեքին մտավորականների ուղեղը փշրեցին բարբարոս ցեղերը, այսօր էլ մտավորականների ուղեղները այս ո°վքեր են լվացել: Թե° դուք զոհեր չունեք, հայրենիք չունեք, նամուս ու թասիբ չունեք...

Հա՜...երևի յարեն տիրոջն է ցավ տալիս: Ասացի լռեմ, չեղավ: Ես մեղք չունեմ: Ես գիտեի, իմ ցավն էլ բոլորի ցավն է: Սխալվել եմ: Հա, մի բան էլ, բայց էս ի՞նչ լավ եք պարում: Հայոց հողը չի արձագանքի, որովհետև պապանձվել է ...որովհետև ի ' սեր աստծո , թողեք լռեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее